Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բանջարեղենը մրգերից ավելի օգտակար է

Բանջարեղենը մրգերից ավելի օգտակար է

Միշտ էլ այն կարծիքն է եղել, որ մրգեր եւ բանջարեղեն շատ օգտագործելը արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջնում է։ Դա, իհարկե, ճիշտ է։ Սակայն բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ մրգեր ուտելը բարձրացնում է լիպիդների մեկ ուրիշ խմբի՝ տրիգլիցերիդների մակարդակը, որը մեծացնում է աթերոսկլերոզի, հետեւաբար՝ ինֆարկտի եւ ինսուլտի զարգացման ռիսկը։

 

Բացի այդ, մրգերով կշտանալը դժվար է։ Նրանք ֆրուկտոզա են պարունակում, որն ավելի քիչ է կալորիական, քան գլյուկոզան, բայց մյուս կողմից, հենց գլյուկոզան է նպաստում ինսուլինի արտադրմանը, որն էլ ուղեղին հայտնում է՝ «Կանգ առ, դու արդեն կուշտ ես»։ Իսկ ֆրուկտոզան կշտացածության զգացում չի առաջացնում, այդ պատճառով էլ օրական նորման հեշտությամբ կարելի է գերազանցել։ Բացի այդ, պարզվել է, որ մրգերը կարող են բարձրացնել արյան ճնշումը։

 

Կոլորադոյի համալսարանի գիտնականները գիտափորձ են անցկացրել 4500 մարդու մասնակցությամբ եւ պարզել, որ օրական 74 գր ֆրուկտոզա (դա հավասար է 10 խնձորին կամ 3 մեծ բաժակ խնձորի հյութին) ուտող մարդկանց խմբում 87%–ով մեծանում է հիպերտոնիայի առաջացման ռիսկը։

 

Ատամնաբույժները նույնպես համոզված են, որ խնձորը, տանձը եւ հատկապես ցիտրուսային մրգերը կարող են կարիես առաջացնել։ Այդ բոլոր թերություններից զերծ է բանջարեղենը։ Հենց այդ պատճառով էլ դիետոլոգները խորհուրդ են տալիս դրանք ավելի հաճախակի ուտել եւ վերանայել «Մեկ օրը հավասար է 5 կերակրաբաժին բանջարեղեն եւ մրգեր» բանաձեւը։ Հիմա դա հնչում է այսպես՝ «Օրական 4 բաժին բանջարեղեն եւ միայն 1 բաժին մրգեր»։

 

Մրգերն առողջ սննդակարգի կարեւոր բաղադրիչն են, բայց հատկապես ավելորդ քաշ կամ սիրտ–անոթային խնդիրներ ունենալու դեպքում չափավորման կարիք կա։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. mygazeta.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ